Չինաստանը զբոսաշրջիկներ կուղարկի տիեզերք
МЕЖДУНАРОДНОЕՉինացի մասնագետները մտադիր են հրթիռ ստեղծել՝ զբոսաշրջիկներին տիեզերք ուղարկելու համար։
«Տեխնոմանիայի» փոխանցմամբ Չինաստանի տիեզերական տեխնոլոգիաների միավորման հրթիռային տեխնիկայի հետազոտական ինստիտուտը տիեզերական զբոսաշրջության համար մշակում է հրթիռապլան, որում 20 մարդ կարող է տեղավորվել։ Մշակողները թռչող սարքի կոնցեպցիան ներկայացրել են Գվադալախարում՝ IAC2016 գիտաժողովի ժամանակ, հայտնում է New Scientist.–ը։
Նոր չինական հրթիռապլանը օգտագործելու է հեղուկ մետանով ու հեղուկ թթվածնով աշխատող հրթիռային շարժիչ։ Տիեզերանավը ուղղահայաց դիրքով է օդ բարձրանալու, իսկ անհաժեշտ բարձրություն ապահովելուց հետո իջնելու է ու վայրէջք կատարելու օդանավի նման։ Ենթադրվում է , որ հրթիռապլանը կկարողանա ոչ միայն ուղեւորների բարձրացնել տիեզերք, այլեւ աշխատել որպես առաջին աստիճան՝ օգտակար բեռով փոքր հրթիռի համար, որը կանջատվի հրթիռապլանից ու բեռը ուղեծիր կհասցնի։
Այս պահին արդեն հաջողությամբ փորձարկվել են ապագա սարքի առանձին ենթահամակարգերը։ Մշակողների խոսքով առաջին փորձնական թռչքները կսկսվեն երկու տարի հետո։ Բեռներ փոխադրելու համար առաջին կոմերցիոն թռիչքները ծրագրված են մոտ 2020թ․, իսկ մի քանի հաջող թռիչքներից հետո կսկսեն նաեւ ուղեւորների տիեզերք փոխադրել։ Զբոսաշրջիկների համար մեկ տոմսի արժեքը ակնկալվում է, որ 200-250 հազար դոլար կկազմի։



