Եմենի ափերի մոտ ամերիկյան ռազմանավ է գնդակոծվել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ ՌԾՈւ USS Mason էսմինեցը Եմենի ափերի մոտ գնդակոծության է ենթարկվել։ «Ռոյթերի» փոխանցմամբ նավի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել։
Պենտագոնում համարում են, որ հրթիռները արձակվել են այն շրջանից, որը խռովարար հուսիտներն են վերահսկում։ Վերջիններն էլ իրենց հերթին հերքել են իրենց մասնակցությունը ամերիկյան ռազմանավի գնդակոծությանը։
Ամերիկյան բանակի ներկայացուցիչը պատմել է, որ նավի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել։ Երկու հրթիռներն էլ ջուրն են ընկել, չհասնելով էսմինեցին։ ԱՄՆ զինվորականները պնդում են, որ գնդակոծության պահին USS Mason–ը գտնվում էր միջազգային ջրերում։ Նավաստիներից ոչ մեկը չի տուժել, միջադեպից հետո նավը շարունակել է իր ճանապարհը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



