Իսրայելի էներգետիկայի նախարարը կայցելի Թուրքիա
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը հոկտեմբերի 13-ին կայցելի Թուրքիա: Վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաք:
Նա տեղեկացրել է, որ այցի ժամանակ քննարկվելու է էներգետիկայի բնագավառում թուրք-իսրայելական համագործակցության հարցը: Թուրքիայում Իսրայելի դեսպանատնից հայտնել են, որ Ալբայրաքի հետ հանդիպումից հետո Շտայնիցը մամուլի ասուլիս կհրավիրի:
Ուշագրավ է, որ 2010 թվականին «Մավի Մարմարա»-ի հետ կապված միջադեպից հետո սա կլինի երկու երկրի միջև նախարարի մակարդակով կատարված առաջին այցելությունը:
2010 թ. մայիսի 31-ին իսրայելցի զինվորները հարձակվել են միջազգայինմարդասիրական նավաշարասյան կազմում Պաղեստինի Գազայի հատվածօգնություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի` բեռներիստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջին չենթարկվելուպատճառով: Հարձակման հետեւանքով նավի վրա 9 թուրք քաղաքացիներէին զոհվել: Անկարան պահանջում էր Իսրայելից պաշտոնապեսներողություն խնդրել եւ փոխհատուցել տուժածների ընտանիքներին: Թել Ավիվը, ցավ հայտնելով մարդկանց զոհվելու համար, երկար ժամանակ մերժում էրդա` նշելով, որ իր զինված ուժերի գործողությունը համապատասխանում< /i> է միջազգային օրենքներին:
Երկարատև բանակցություններից հետո Իսրայելը 2016 թվականի սեպտեմբերի 30-ին ի վերջո Թուրքիայի արդարադատության նախարարության հաշվին «ՄավիՄարմարա»-ի գործով որպես փոխհատուցում նստեցրել էր 20 միլիոն ԱՄՆ դոլար:



