Լեհաստանը սգում Է Անջեյ Վայդայի մահը
ОБЩЕСТВОԼեհաստանը սգում Է ռեժիսոր Անջեյ Վայդայի մահվան կապակցությամբ, որին անվանում Էին «լեհ կինեմատոգրաֆի հայրը» եւ «լեհ ժողովրդի խիղճը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռեժիսորը 90 տարեկան հասակում վախճանվել Է հոկտեմբերի 9-ի երեկոյան: Ռեժիսորի վախճանը հեռուստա- եւ ռադիոնորությունների՝ հոկտեմբերի 10-ի գլխավոր թեման Է, բազմաթիվ թերթեր այս հաղորդագրությունը հրապարակել են առաջին Էջերում: ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում Է ռեժիսորի ժառանգությունը եւ նրա ներդրումը լեհական մշակույթի մեջ:
«Մեծ կորուստ Է լեհական մշակույթի համար: Կյանքից հեռացավ ժամանակակից լեհ խոշորագույն, իսկ հնարավոր Է նաեւ մեծագույն ռեժիսորը»,- լեհական հեռուստատեսության եթերում նշել Է Լեհաստանի փոխվարչապետ, մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Պյոտր Գլինսկին: «Նա լեհական պատմության հետ սերտորեն կապված ստեղծագործող Էր, որը ցուցադրեց այդ պատմության իր տեսլականը»,-հավելել Է նա՝ ռեժիսորին ներկայացնելով որպես «իր շրջապատի բացարձակ հեղինակություն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



