Լուսանկարներով արտահայտել ենք ներքին ամրության, ներդաշնակության ու փտած հասարակության կոնտրաստը. Արաքսյա Մելիքյան (բացառաիկ լուսանկարներ)
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Անդրանիկ Զաքարյանն ու Արաքսյա Մելիքյանն ընտանեկան նոր ֆոտոշարք են իրականացրել, որոնք տրամադրել են Life.panorama.am-ին:
Դերասան-ամուսինները ֆոտոշարքի համար ընտրել են հատուկ թեմա` երեխաների եւ իրենց հագուստի սպիտակ գույնը լուսանկարներում կոնկրետ հաղորդագրություն ունի.
«Սկզբում նախատեսված էր կանաչ տարածության մեջ իրականացնել լուսանկարները, սակայն հետո Անդրանիկի մոտ միտք ծագեց լուսանկարներով արտահայտել փլատակների ու սպիտակով ընդգծված ընտանիքի մոդելի դիսոնանսը, ուղիղ իմաստով ասած՝ ներքին ամրության, ներդաշնակության ու փտած հասարակության կոնտրաստը»,- նշեց Արաքսյա Մելքիյանը՝ չցանկանալով առավել մանրամասն խոսել լուսանկարների մասին՝ դրանք թողնելով դիտողների դատին ու մեկնաբանություններին:
Նշենք նաեւ, որ դերասանների ընտանեկան ֆոտոշարքն իրականցրել է լուսանկարիչ Լուիզա Արեւշատյանը:
.png)





















