Ընդդիմադիր ուժերի ձեռամբ կազմակերպվեց ՀՀԿ-ի գրեթե անցնցում վերարտադրություն Վանաձորում
ПОЛИТИКАԲՀԿ ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հարկ եղած դեպքում կարող է ապացուցել, որ իրենք քվեարկել են Քրիստ Մարուքյանի օգտին: Ճիշտն ասած այդ հայտարարությանը ես հավատում եմ, քանի որ այդ կուսակցության պարագայում նախապայմաններ չեն եղել, հիմնականում հնարավոր համարում եմ այդ հայտարարությունը: Ավելին, Մարուքյանին պաշտպանելու հայտարարությունը հենց ԲՀԿ-ի նախաձեռնությունն է եղել: Բացի այդ, ըստ շրջանառվող լուրերի, նրանք հեռախոսներով նկարել են իրենց քվեաթերթիկները, և այդ վստահ հայտարարությունների հիմքում ապացույցներ կան կցված:
ՕԵԿ-ից Հայկական վերածննդի ռեինկարնացված կուսակցության պարագայում, չնայած հայտնի քաղաքական իրողություններին ու կասկածահարույց քաղաքական անցյալին, Հեղինե Բիշարյանի ակտիվությունն ու ագրեսիան ցույց տվեցին, որ գոնե կուսակացական ղեկավարությունը ամեն ինչ արեց` Քրիստ Մարուքյանին պաշտպանելու համար... Բիշարյանը անգամ անբարոյականներ անվանեց քաղաքական պայմանավորվածությունները խախտողներին... Ընդ որում, հանձնաժողովի անդամը հաշվարկի ժամանակ ակնարկեց, որ ՀՎԿ-ն քվեարկել է խուճուճ նշումներով` վերահսկողության նպատակով: Ակնհայտ էր, որ այդ խուճուճ քվեարկությունն ակնառու էր առնվազն 3-4 քվեաթերթիկներում, որոնք խնդրահարույց դարձան հանձնաժողովի համար:
Ինչևէ, ակնհայտ է, որ այսպիսի իրավիճակ Վանաձորում ստեղծվեց նաև Լուսավոր Հայաստանի մի շարք անդամների քվեարկության արդյունքում:
Այս պարագայում հետաքրքիր քաղաքական իրավիճակ է ստեղծվում, Նիկոլ Փաշինյանի և մյուսների կողմից իշխանական պրոյեկտ համարվող Լուսավոր Հայաստանի որոշ անդամներ անակնկալ են մատուցել և քվեարկել Մամիկոն Ասլանյանի օգտին: Եվ այստեղ, մի կողմ դնելով հարցի բարոյական կողմը, պետք է ֆիքսել. իշխանությունների քաղաքական լծակները աշխատեցին նաև այս կառույցի պարագայում, երբ հարկ եղած դեպքում, ընդդիմադիր ուժերի թեթև ձեռքով, կազմակերպվեց գրեթե անցնցում վերարտադրություն Վանաձորում... Եվ հերթական անգամ ընդդիմադիրները կամ իրենց այդպիսին հայտարարողները հարմարավետ տեղավորվեցին իշխանության պրոյեկտների անծայրածիր հարթության մեջ...
Դե, բարի ախորժակ...
Արամ Հակոբյան
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
3
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
4
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
5
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»



