Բլից հարցման մասնակիցները Քլինթոնին հաղթող են ճանաչել Թրամփի հետ բանավեճում
МЕЖДУНАРОДНОЕԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը շահել Է իր հակառակորդի` Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հետ անցկացված բանավեճը: Այդ մասին, ինչպես տեղեկացնոմ Է «Արմենպրես»-ը, հայտարարել են CNN-ի եւ ORC ընկերության կատարած բլից հարցման մասնակիցները:
Քլինթոնին հաղթող Է համարել 57 տոկոսը, Թրամփին՝ 34 տոկոսը: Հարցին՝ ինչպես ելույթ ունեցավ Թրամփը, 63 տոկոսը պատասխանել Է՝ ավելի լավ, քան անցած բանավեճում, 21 տոկոսը՝ ավելի վատ, 15 տոկոսը՝ նախորդի պես:
Հարցումն անցկացվել Է 537 մասնակիցների շրջանում: Նրանց մեջ փոքր-ինչ շատ են եղել դեմոկրատների կողմնակիցները:
Մինչդեռ Թրամփի շտաբը հայտարարել Է իր առաջնորդի հաղթանակի մասին: «Շնորհավորում եմ իմ գործընկերոջը բանավեճում տարած մեծ հաղթանակի կապակցությամբ»,- Twitter-ում գրել Է Մայք Փենսը, որը Թրամփի կողմից առաջադրվել Է որպես փոխնախագահի թեկնածու:
Իր հերթին Քլինթոնի շտաբը Twitter-ում գրել Է. «Հիլարին հաղթեց այսօր երեկոյան», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



