ԻՊ-ի գրոհայինները հարձակվել են Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական զորքերի ճամբարի վրա
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հարձակում են իրականացրել Իրաքի Բաշիքա բնակելի շրջանի վրա, որտեղ թուրք զինվորականները վերապատրաստում են քուրդ կամավորականներին: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի բանակի հայտարարությունը:
Թուրքական բանակը պնդում է, որ «ԻՊ-ը գրոհել է Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքա շրջանի ռազմաբազան»:
Հարձակման մանրամասները չեն նշվում: Իրաքում թուրքական բանակի վերապատրաստման ճամբարի վրա կատարած հարձակման հետևանքների մասին ևս ոչինչ չի հաղորդվում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



