Իրաքը Թուրքիային թույլ չի տա մասնակցել Մոսուլի ազատագրման գործողություններին. Իրաքի վարչապետ
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի իշխանությունները թուրք զինծառայողներին թույլ չեն տա մասնակցել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի ազատագրման գործողություններին: Այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին՝ ելույթ ունենալով Քերբելեում մամլո ասուլիսի ժամանակ:
«Թուրքական ուժերին երբեք թույլ չի տրվի մասնակցել Մոսուլի ազատագրմանը»,- մեջբերում է As Sumaria հեռուստաալիքը ալ-Աբադիի խոսքերը: Ընդ որում՝ վարչապետն ընդգծել է, որ «սահմանից դուրս իր ուժերը տեղակայելու Անկարայի նախագիծը» Իրաքի ինքնիշխանության խախտում է:
Իր հերթին, ինչպես ավելի վաղ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, Իրաքի Բաշիկա ճամբարում տեղակայված թուրքական զորախմբերը մնում են միայն ահաբեկիչների դեմ պայքարի համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



