Ռուս-թուրքական ներդրումային հիմնադրամը կկազմի 1 միլիարդ դոլար
МЕЖДУНАРОДНОЕՌուս-թուրքական ներդրումային հիմնադրամի կապիտալը կկազմի 1 միլիարդ դոլար, սակայն հետագայում այդ թիվը կարող է աճել, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:
«Առաջին փուլում (Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու) խոսքը յուրաքանչյուր կողմից այնտեղ 500 միլիոն դոլարի ներդրման մասին է: Այդպիսով, հիմնադրամի սկզբնական կապիտալը կկազմի 1 միլիարդ դոլար: Հետագայում, եթե անհրաժեշտություն լինի, ավելի շատ միջոցներ կարող են ներդրվել»,- ասել է Զեյբեկչին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի հետ հանդիպումից հետո:
Զեյբեկչին նաև հույս է հայտնել , որ կհանվեն թուրքական մրգեր և բանջարեղեններ Ռուսաստան արտահանման արգելքները: Նրա խոսքով` այդ հարցը շուտով կքննարկվի:
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



