Նիգերիայի իշխանությունները կաշառակեր դատավորների մոտ ավելի քան 800 հազար դոլար են հայտնաբերել
МЕЖДУНАРОДНОЕՆիգերիայի իշխանություններն ավելի քան 800 հազար դոլար են հայտնաբերել մի քանի բարձրաստիճան դատավորների տներում հակակոռուպցիոն արշավանքի ընթացքում: Օպերատիվ աշխատողները հայտնաբերել են արտարժույթ, անշարժ գույքի գնման վկայականներ եւ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ դատավորները կոռուպցիոն սխեմաների են մասնակցել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Պետական ծառայությունների դեպարտամենտի հակակոռուպցիոն գործողությունների շարքն անցկացվել է վերջին մի քանի օրերի ընթացքում: Հաղորդվում է, որ դատավորները երկրի գերագույն, վճռաբեկ եւ բարձրագույն դատարանների անդամներ էին: Չի հաղորդվում, թե կոնկրետ քանի դատավորի տանն է խուզարկություն կատարվել:
«Մենք հետեւել ենք որոշ դատավորների թանկ ու շքեղ կյանքին եւ քաղաքացիներից բողոքներ էինք ստանում ապօրինի դատավճիռների վերաբերյալ»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Կոռուպցիայի դեմ պայքարը, ի թիվս «Բոքո Հարամ» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի եւ գործազրկության կրճատման, եղել է մեկ տարի առաջ նախագահ ընտրված Մուհամադ Բուհարիի քաղաքական ծրագրի առանցքային դրույթը:



