Ռուսաստանը վերսկսել է Թուրքիայի հետ գազի գնի զեղչման շուրջ բանակցությունները
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը թուրքական «Hurriyet» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան վերսկսել են գազի զեղչի շուրջ բանակցությունները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Այժմ բանակցություններն ընթանում են գազի գնի վերականգնման համար: Հուսով եմ կողմերը միասնական դիրքորոշման կհանգեն»,-նշել է Նովակը:
Նովակն ընդգծել է, որ 2017 թ-ին ռուսական «Գազպրոմ Էքսպորտ» ընկերությունը և թուրքական «BOTAŞ» ընկերությունը կարող են լուծել տարաձայնությունները, որոնք կապված են գազի գնի հետ:
Սակայն նա ընդգծել է, որ «Գազպրոմ Էքսպորտ» ընկերությունը գազ է վաճառում ոչ միայն թուրքական «BOTAŞ» ընկերությանը, այլև թուրքական մասնավոր մատակարարների, ինչը գնագոյացումը բավականին բարդ է դարձնում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



