Հնարավոր է՝ ԱՄՆ-ն վերանայի Եմենում արաբական կոալիցիային աջակցության ցուցաբերումը
МЕЖДУНАРОДНОЕՀնարավոր է՝ ԱՄՆ-ը վերանայի Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիային աջակցության ցուցաբերումն ընդդեմ ապստամբ հուսիթների, երբ կոալիցիոն ուժերը հարվածներ են հասցրել խաղաղ բնակիչներին: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ):
«Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ համագործակցությունը բանկային չլրացված չեկ չէ»,- հայտարարել է ԱԱԽ ներկայացուցիչ Նեդ Փրայսը: Նրա խոսքով՝ ներկա եւ նախորդ բոլոր միջադեպերը Վաշինգթոնին հարկադրում են «անհապաղ վերանայել» սաուդյան կոալիցիային ցուցաբերվող աջակցությունը: Նա նշել է, որ այդ աջակցությունը նախկինում արդեն իսկ էականորեն կրճաըվել էր:
Նախօրեին կոալիցիան Եմենում ավիահարված է հասցրել սգո թափորի ուղղությամբ: Տարբեր տեղեկություններով՝ զոհվել է 150-ից մինչեւ 450 մարդ, ավելի քան 500 մարդ տուժել է:



