Դանակահարություն Նալբանդյան գյուղի հուշարձանի մոտ. դանակահարողը ձերբակալված է
ОБЩЕСТВОՕրերս հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 64-ամյա Դավիթ Հ.-ն եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բուժզննումից հետո նրա մոտ ախտորոշվել է «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վիրավորում, ստամոքսի պատի արտանկում»:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի հուշարձանի մոտ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Դավիթ Հ.-ին դանակով հարվածել է 49-ամյա Դավիթ Մ.-ն, ով բերման է ենթարկվել բաժին:
Դավիթ Մ.-ն ձերբակալված է:
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:



