Կոստա Ռիկայում գնացքը բախվել է ավտոբուսի, կա ավելի քան 30 տուժած
МЕЖДУНАРОДНОЕՈւրբաթ օրը Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում ուղեւորատար գնացքի ու ավտոբուսի բախման հետեւանքով ավելի քան 30 մարդ է տուժել: Ինչպես հայտնել են փրկարար ծառայությունների ներկայացուցիչները՝ տուժածների շարքերում երեխաներ են ու հղի կանայք: Առնվազն երկու մարդ ծանր վիճակում է:
Վթարը տեղի է ունեցել Կուբա թաղամասի խաչմերուկում: Nación թերթի կայքում տեղադրված լուսանկարներում երեւում է, որ գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջտեղի մասը: Ընդ որում գնացքը գծերից դուրս չի եկել ՝ հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Կոստա Ռիկայի երկաթգծային փոխադրումների ծառայության տվյալներով ամեն ամիս մայրաքաղաքի տարածքում միջինը ութ վթար է լինում գնացքների մասնակցությամբ:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников
5
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри



