Քլինթոնի նախընտրական արշավի ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է իր նամակները հրապարակելու մեջ
МЕЖДУНАРОДНОЕԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի ղեկավար Ջոն Պոդեստան հայտարարել է ռուս հաքերների` WikiLeaks-ում իր նամակները հրապարակելու գործում մասնակցության մասին: Արմենպրեսի փոխանցմամբ, այդ մասին Պոդեստան գրել է թվիթերյան իր էջում:
«Այնքան էլ ուրախ չեմ ռուսների գործողություններից, քանի որ նրանք ցանկանում են Թրամփի հաղթանակը»,- գրել է Պոդեստան:
Միաժամանակ, նա ավելացրել է, որ չունի այնքան ժամանակ, որպեսզի պարզի, թե WikiLeaks-ում հրապարակված նամակներից որն է իրականությանը համապատասխանում:
Ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել է Պոդեստայի նամակները, որոնցում խոսքը գնում է սիրիական հակամարտության և թուրքական դերի, «Իսլամական պետության» դեմ պայքարի, ինչպես նաև միջուկային էներգետիկայի մասին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



