Ծայրը ծայրին են հասցնում, բայց ընտանիքի անդամները գումարը շռայլորեն են ծախսում. Հայկոն՝ «Ազիզյաններ»-ի մասին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
«Ես և իմ թիմ շատ ուրախ ենք, որ կարողացել ենք ստանալ հայկական ընտանիքի պատմություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով հոկտեմբերի 31-ին «Արմենիա Պրեմիում» ալիքով մեկնարկելիք «Ազիզյանները» սիթքոմի մասին, ասաց դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն:
Հայկ Մարությանը մարմնավորում է Գառնիկ Ազիզյանի կերպարը՝ հագուստի խանութի վաճառող, ընտանիքում միակ աշխատողը:
«Հայկական հասարակ ընտանիք է: Ընտանիքում աշխատում է հայրը, ծայրը ծայրին են հասցնում, բայց ընտանիքի անդամները՝ կինն ու երկու երեխան, գումարը շռայլորեն են ծախսում: Բնականաբար, կոնֆլիկտ է առաջանում հոր և ընտանիքի մնացած անդամների միջև»,- սիթքոմը հակիրճ ներկայացրեց Հայկոն:
Ֆիլմում նկարահանվել են Անի Լուպեն, Սաթենիկ Հազարյանը, Իշխան Ղարիբյանը, Սուրեն Առուստամյանը և ուրիշներ: Նախագծի ռեժիսորն է Արման Մարությանը:



