Վրաստանի վարչապետը հորդորել է երկրի բնակիչներին՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հորդորել Է հանրապետության բնակիչներին՝ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 8-ին:
Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են իններորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին: Ընտրություններին մասնակցելու են 19 կուսակցություններ եւ վեց ընտրադաշինքներ:
«Այս ընտրություններն իրոք կարեւոր քայլ են Վրաստանի ժողովրդավարական ապագայի համար: Նախեւառաջ ես ցանկանում եմ հորդորել բոլոր ընտրողներին՝ անպայման մասնակցել ընտրություններին եւ քվեարկել Վրաստանի ավելի լավ ապագայի, Վրաստանի եվրոպական ապագայի օգտին: Ես վստահ եմ, որ հոկտեմբերի 9-ին մեր երկիրն ապրելու Է ավելի լավ Վրաստանում»,-ասել Է Կվիրիկաշվիլին կառավարության նիստում, հաղորդել Է Sputnik-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



