Ընդդիմությանը համախմբելու կոչին արձագանքել են որոշ քաղաքական ուժեր
ОБЩЕСТВОԳյումրիում և Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 6 տոկոսի շեմը չհաղթահարած որոշ քաղաքական կուսակցություններ դիմել են «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ համախմբվելու առաջարկով: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այս մասին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգե լդյանը:
«Ես հիմա կուսակցությունների անուններ չեմ հնչեցնի, որովհետև գործընթացը դեռևս գնում է: Բայց կան կուսակցություններ, որոնք ցանկություն են հայտնել համախմբվել՝ ցույց տալու համար, որ միասնական լինելու դեպքում ընդդիմությունը կարող է իրավիճակ փոխել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շահգելդյանը:
Պատգամավորը հավելեց, որ ՕԵԿ-ը, հիմա էլ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մշտապես կողմնակից է եղել ընդդիմության կոնսոլիդացիային: «Մենք միշտ աշխատել ենք այդ սկզբունքով և հիմա էլ, միավորվելով տարբեր քաղաքական ուժերի հետ, ստեղծել ենք «Հայկական վերածնունդ» կուսակցությունը և շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»,- ընդգծեց Մհեր Շահգելդյանը:



