Ադրբեջանը չի ճանաչում Ջոն Քերիի հայտարարությունը
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանը պաշտոնապես իր վրդովմունքն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արած հայտարարության նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, խնդրÕ « առնչությամբ խոսել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովը:
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ղեկավարների անպատրաստ լինելու վերաբերյալ զարմացնում և վշտացնում են մեզ»,- ասել է Մամեդովը` հայտարարելով, որ Ադրբեջանը չի ճանաչում Ջոն Քերիի հայտարարությունը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 29-ին կարծիք էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանկարգավորման համար դեռևս պայմաններ չեն ձևավորվել: Նրա խոսքով` ժամանակակից աշխարհում կան որոշսառեցված հակամարտություններ, որոնց թվում է և ղարաբաղյան հակամարտությունը, որոնցում ներկայում չիդիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»:



