70 տարվա վաղեմության ապաստարան՝ տան ձեղնահարկում (լուսանկարներ)
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Նոր տուն տեղափոխված նորվեգացի ուսանողները սկսեցին իրենց սենյակները կահավորել, երբ նկատեցին, որ երկրորդ հատկի առաստաղին ձեղնահարկ տանող դուռ կա: Դժվարությամբ բացելով այն, նրանք ներսում սովորական՝ մութ, փոշոտ և դատարկ ձեղնահարկ հայտնաբերեցին: Արդեն պատրասվում էին հեռանալ այնտեղից, երբ տղաներից մեկը նկատեց, որ պատերից մեկը տարբերվում է մյուսներից և տպավորություն էր, որ այն պարբերաբար տեղաշարժվել է:
Հետաքրքրասեր երիտասարդները տեղաշարժեցին տախտակներից մի քանիը և նրանց առջև 70 տարվա վաղեմության ապաստարան բացվեց: Այն ամենայն հավանականությամբ օգտագործվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Մուտքի մոտ նորվեգերենով գրված «Մի մտիր, եթե թույլ ստամոքս ունես»: Սենյակում նաև ազդանշանային լամպ կար, որը վառվում էր, երբ տուն մարդ էր մտնում: Իսկ պատին կախված էր հարավային Բրիտանիայի և հյուսիսային Ֆրանսիայի քարտեզները:
Երբ այս ամենի մասին տեղեկացրեցին տան նախկին տիրոջը, նա փաստեց, որ պատերազմի տարիներին այդ տանը մի ողջ հրեա ընտանիք է ապրել, բայց գաղտնի ապաստարանի մասին գաղափար անգամ չուներ:






