ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է գումարում Հալեպի իրադրության շուրջ
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 7-ին հանդիպում կանցկացնի Հալեպի իրադրության շուրջ, որի ընթացքում կքննարկի քաղաքի արեւելյան մասից «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության զինյալներին դուրս բերելու վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի առաջարկությունը: Ինչպես ՏԱՍՍ-ի ն հայտնել են ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչությունում, խորհրդակցությունը նշանակված Է Նյու Յորքի ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խորհրդակցությունը, որն անցկացվելու դռնփակ ռեժիմով, ներառված Է ԱԽ-ի հոկտեմբերի 7-ի աշխատանքի ծրագրում:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում հանդես Է եկել Սիրիայի Հալեպ քաղաքի արեւելյան մասից «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալների դուրսբերման եւ միաժամանակ ռազմական գործողության դադարեցման օգտին, որն իրականացնում Է երկրի կառավարությունը:
«Մենք բանակցություններ չենք վարում «Ան Նուսրա»-ի» հետ»,-հիշեցրել Է ՄԱԿ-ի հանձնակատարը: Դիմելով այդ խմբավորմանը՝ նա ասել Է. «Եթե դուք որոշեք արժանապատվորեն հեռանալ Արեւելյան Հալեպից եւ ուղեւորվել Իդլիբ կամ ուր որ ցանկանաք, ես պատրաստ եմ անձամբ ուղեկցել ձեզ»:
Դե Միստուրան նաեւ հորդորել Է Սիրիայի կառավարությանը՝ «անհապաղ դադարեցնել ռմբակոծումները, եթե «Ան Նուսրա»-ն հեռանա»:



