Որքա՞ն գումարով հեռացավ ամենաերկարակյաց մշակույթի նախարարը
ОБЩЕСТВОՀՀ մշակույթի պաշտոնաթող նախարար Հասմիկ Պողոսյանն այդ պաշտոնին նշանակվել է 2006 թվականին: Տիկին Պողոսյանն անկախ Հայաստանի ամենաերկարակյաց մշակույթի նախարարն է:
Նա աշխատել է Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կառավարություններում: Past.am-ը ներկայացնում է նախկին նախարարի՝ պաշտոնավարման վերջին օրվա դրությամբ եկամուտների և ունեցածքի մասին տվյալներ:
Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովի կայքի՝ նրա եկամուտները եվրոպական արժույթով կազմում են 7,524.12 եվրո, պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները դադարեցնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրն ստացված եկամուտները՝ 5,955,413.00: Այդ գումարներն առաջացել են աշխատավարձից:
Այլ տվյալներ հայտարարագրում չկան:
Լևոն Փանոսյան



