Մադուրոն ուզում է հանդիպել Պուտինի հետ
МЕЖДУНАРОДНОЕՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ շուտով կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը, որի ընթացքում երկկողմանի համաձայնագրեր կկնքվեն, հայտնում է «ՌԲԿ»-ն ՝ վկայակոչելով VTV հեռուստաալիքը։
«Շատ շուտով, շատ շուտով ես կհանդիպեմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի որոշակիացնենք համաձայնությունները բոլոր ոլորտներում՝ ռազմական, ֆինանսական, տնետսական, գոյւղատնետսական, առեւտրային, ու որպեսզի շուկայի կայունացման ու նավթի գների վերականգնման տեսակետից լավ նորություններ հայտնենք»,- մեջբերում է Մադուրոյին ՏԱՍՍ-ը։
Հանդիպման ճշգրիտ օրը Վենեսուելայի նախագահը չի հայտնել։ Վերջին անգամ Պուտինն ու Մադուրոն հանդիպել են 2015-ի նոյեմբերին Թեհրանում ՝ Գազ արտահանող երկրների ֆորումի երրորդ գագաթնաժողովի շրջանակում։
1
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
2
Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую пом...
3
Ваагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст»
4
«Оппозиционные силы должны объединиться в несколько крупных идеологических блоков и нанести поражени...
5
Грузовики стоят на границе, а власть хвастается в Facebook: «Паст»



