«Ժամանակ». ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի տեղի համար պայքարում են երկու ՀՀԿ-ականներ
ПОЛИТИКА«Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աժ ՀՀԿ–ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշանակվեց արդարադատության նախարար։ Այդ նշանակումից հետո թափուր է մնացել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի տեղը։ Մեզ հասած լուրերով՝ այդ տեղի համար պայքարում են ՀՀԿ խմբակցության անդամներ Մարգարիտ Եսայանը և Լևոն Մարտիրոսյանը։
Ըստ մեր աղբյուրի՝ հարցը որոշվելու է նախագահական նստավայրում, և հիմա նրանք պետք է նախագահական նստավայրում կարողանան ներկայացնել իրենց արժանիքները։ Մարգարիտ Եսայանը պնդում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև խորհրդարանական ընտրություններն է իրեն խոստացել պատվիրակության անդամի տեղը, որը ինչ-ինչ պատճառներով չի կատարվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



