Իրաքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է պահանջել Թուրքիայի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԻրաքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է պահանջել երկրի հյուսիսում թուրք զինվորականների ներկայության հարցը քննարկելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Իրաքի ԱԳՆ–ը հարցում է ուղարկել ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ հրավիրելու համար՝ Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից խախտումների եւ երկրի ներքին գործերի միջամտության քննարկման նպատակով։ Իրաքը ՄԱԿ ԱԽ–ից պահանջում է կատարել Իրաքի նկատմամբ իր պարտականությունները, ընդունել այդ հարցով բանաձեւ եւ վերջ դնել թուրք զինվորականների կողմից Իրաքի ինքնիշխանության ոտնահարմանը»,– ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Իրաքի խորհրդարանը երեքշաբթի ընդունել էր բանաձեւ, որով բողոք էր հայտնում Մոսուլի մոտ՝ Բաշիկ քաղաքում, թուրք զինվորականների ներկայության կապակցությամբ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



