Ահա, թե ինչպես են իրականում ապրում արաբ կանայք Արաբական Միացյալ Էմիրություններում
ЛАЙФEntertrain.1in.am-ը գրում է.
Արաբ շեյխերի հարստության մասին լեգենդներ են պատմում։
Նրաց կյանքը հաճախ համեմատում են հեքիաթի հետ։
Սակայն Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բոլոր բնակիչներն են շեյխեր և շատերին է հետաքրքիր, ինչպես են ապրում սովորական արաբական ընտանիքները։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄԷ-ում ընտանիքն առաջին տեղում է։
Կինն այստեղ համարվում է ընտանեկան օջախի պահապան։
Ծանոթություն

Արաբ աղջիկը գրեթե երբեք չի ամուսնանում եվրոպացի տղամարդու հետ։ «Անահավատ»-ի հետ ամուսնության համար նրա մուտքը երկիր կարող է մեկընդմիշտ արգելվել։
Ի տարբերություն կանանց, ԱՄԷ-ում տղամարդիկ շատ հաճախ են ամունսանում օտարեկրյա աղջիկների հետ։
Ամուսնանալու մասին որոշում կայացնում է փեսայի ընտանիքը։
Եթե աղջիկը կտրուկ դեմ է այդ ամուսնությանը, ոչ մեկ չի ստիպի նրան գնալ այդ քայլին։
Հարսանիք

Այսօր ոչ բոլոր արաբները կարող են թույլ տալ իրենց բազմակնություն, քանի որ կանանց պահելու համար զգալի միջոցներ են պետք։
Արաբական երկրներում ամուսնական պայմանագիրն ամենակարևոր մասն է։
Հարսնցուի փոխարեն պայմանագիրը ստորագրում են նրա երկու հարազատները։

Իսկ հարսանեկան արարողությունը պետք է կայանա պայմանագրի ստորագրումից հետո երկու տարվա ընթացքում։
Հատկանշական է, որ փեսացուն իր սիրելիի հետ իրավունք ունի հանդիպել միայն հարազատների ներկայությամբ։

Հարսնացուի համար տղան որոշակի գումար է վճարում նրա հարազատներին, որը կարող է կազմել մինչև մի քանի հարյուր հազար դոլար։
Ընտանեկան կյանք

Բոլորին է հայտնի, որ ցանկացած արաբական ընտանիքում կինը պետք է լսի իր ամուսնուն, սակայն քչերը գիտեն, որ շատ դեպքերում կինը կարող է կարևոր որոշումներ կայացնել ամուսնու հետ հավասար։

Ընդհանրապես արաբ կանայք կարող են նիկղաբի տակից հագնել ինչ ցանկանում են՝ կարճ կիսաշրջազգեստ, շորտ։
Համարվում է, որ մի քանի կին ունեցող տղամարդը պետք է միևնույն վերաբերմունքը ցուցաբերի իր կանանց հանդեպ։

Յուրաքանչյուր նոր կնոջ համար ամուսինը պետք է նոր տուն կառուցի։
Նշենք, որ Էմիրություններում բնակվող կանայք շատ հաճախ կրթություն են ստանում աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում։

ԱՄԷ-ում կինը ապահարզան կարող է պահանջել երկու դեպքում․ եթե ամուսինը դավաճանել է իրեն կամ չի կարողանում բավարարել պահանջները։

Այս բոլոր փաստերը վկայում են, որ արաբ կանայք ԱՄԷ-ում ապրում են ոչ թե որպես բանտում, այլ բնականոն կյանքով։




