Կառավարության որոշմամբ ստեղծվում են Քաղաքաշինության և Զբոսաշրջության պետական կոմիտեներ
ОБЩЕСТВОԿառավարությունը հաստատեց Քաղաքաշինության նախարարության փոխարեն Քաղաքաշինության պետական կոմիտե և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությանը կից զբոսաշրջության պետական կոմիտե ստեղծելուն որոշման նախագծերը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ երկու հարցն էլ պետք է լուծվի նախագահի հրամանագրով, իրենք ուղղակի ներկայացնում են քննարկումների արդյունքները
Հարությունյանը հիշեցրեց, որ Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ կառավարությանն առընթեր մարմիններ այլևս չեն լինի, կլինեն միայն կառավարությանը ենթակա։
«Այս անցումային փուլում կոմիտեներին տրվում են ճյուղային քաղաքականության մշակման իրավասություններ, բայց ոչ որոշումներ կայացնելու: Ապագայում բոլոր գերատեսչությունները կենթարկվեն կամ վարչապետին, կամ նախարարություններին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծեց Հարությունյանը:



