Քաղցկեղով հիվանդ, մահամերձ հոր վերջին անակնկալը դստերը
ЛАЙФՔաղցկեղով հիվանդ Մայք Բենքսը մահվանից մեկ շաբաթ առաջ որոշել է անակնկալ մատուցել դստերը՝ ներկա լինելով նրա համերգային փորձին:

67-ամյա հայրիկին բժիշկների օգնությամբ եւ հատուկ սայլակով տեղափոխել են ստադիոն, որտեղ Մայքն անձամբ ծաղիկներ ու փուչիկներ է նվիրել դստերը՝ Միկայլային, որը Մորթոնի (Իլինոյս) ավագ դպրոցի նվագախմբի անդամ է:

Միկայլան, որը տեղյակ չէր ծրագրված անմոռանալի փորձի մասին, չի կարողացել զսպել արցունքները՝ տեսնելով իրեն այցելած հորը:


Հատուկ հյուրի համար փորձը կատարվել է համազգեստներով, քանի որ օրը խորհրդանշական էր ոչ միայն Միկայլայի, այլեւ հենց իր՝ Մայքի համար: Մեկ տարի քաղցկեղի դեմ պայքարող հիվանդ հայրը վերջին շրջանում երազել է տեսնել ու լսել դստեր նվագը եւ այդ օրը ամբողջ նվագախմբի ջանքերով կատարվեց նաեւ նրա վերջին ցանկությունը:

Ականատեսները պատմում են, որ ստադիոնում բոլորը հուզվել ու արտասվում էին:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE



