Հունգարիայի խորհրդարանի հանձնաժողովը մերժել է Հայոց ցեղասպանության օրինագիծը
ПОЛИТИКАԹուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Հունգարիայի խորհրդարանի՝ արտաքին կապերի հանձնաժողովը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, որը նախաձեռնել է Հունգարիայի «Կանաչներ» կուսակցությունը (LMP):
Ընդգծվում է, որ LMP-ն 199-հոգանոց խորհրդարանում ներկայացված է 5 պատգամավորով: Կուսակցության առաջ քաշած օրինագծին դեմ են արտահայտվել իշխանամետ «Ֆիդեսզ» և «Յոբիկ» Հունգարիայի երկրորդ խոշոր կուսակցությունները:
Հունգարիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մարթոն Գյոնգյոսին, որը ներկայացնում է «Յոբիկ» կուսակցությունը, մեկնաբանելով LMP-ի նախաձեռնությունը, հայտարարել է, որ հարցը պետք է թողնել պատմաբաններին ու իրավաբաններին և սխալ է համարել այն խորհրդարանի օրակարգ բերելը:
«Դա շատ խճճված թեմա է: Դեպքերը տեղի են ունեցել 100 տարի առաջ, և անգամ պատմաբանների շրջանում չկա միասնական կարծիք դրանց նկատմամբ: Անհրաժեշտ է այս թեման թողնել պատմաբաններին ու միջազգային իրավագետներին: Քվեներ շահելու համար չպետք է նման քայլեր ձեռնարկել»,- ասել է նա:



