Ադրբեջանցիները Քիմ Քարդաշյանին խնդրել են լռել
ЛАЙФԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հորդորել է Քիմ Քարդաշյանին, որպեսզի նա դադարի սոցցանցերում ղարաբաղյան կոնֆլիկտի մասին մեկնաբանություններ անել: Դեսպանի խոսքով` Քարդաշյանի մեկնաբանություններն անիմաստ են: Սուլեյմանն ասել է, որ աշխարհին և պատերազմին վերաբերող հարցերը ռեալիթի շոուի աստղի քննարկելու թեմաները չեն:
«Օրինակ ես ռեալիթի շոուի շատ վատ աստղ կլինեի, այս պատճառով էլ նման թեմաների մեջ, որոնցից ես բացարձակ ոչ մի բան չեմ հասկանում, աշխատում եմ չխառնվել: Ես չեմ կարծում, որ Քիմը ռազմական և քաղաքական մեկնաբան է: Պետք չէ կարծիք հայտնել այն մասին, ինչից բացարձակ գլուխ չես հանում: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի այն ամենով, ինչը նրա մոտ լավ է ստացվում,- հայտարարել է Սուլեյմանովը:
Հիշեցնենք, որ Քարդաշյանը ինսթագրամի իր էջում ապրիլյան պատերազմի օրերին հրապարակում էր կատարել` ի աջակցություն Հայաստանի և Արցախի: Հրապարակումը հավաքել էր 534 հազար լայք, իսկ մեկնաբանությունների թիվը հասել էր 134 հազարի:



