Գերմանիան դիտարկում Է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը. The Wall Street Journal
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիան դիտարկում Է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանման հնարավորությունն այն քաղաքականության պատճառով, որը Մոսկվան վարում Է Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 5-ին հաղորդել Է The Wall Street Journal թերթը:
Ինչպես հրատարակությանը հայտնել Է իրադրությանը ծանոթ աղբյուրը, կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը «ուսումնասիրում Է այն հնարավորությունները, որոնք կստիպեին Մոսկվային փոխել իր քաղաքականությունը Սիրիայում»: Ինչպես գրում Է The Wall Street Journal-ը, դիտարկվող գործիքներից մեկը «Ռուսաստանի դեմ եվրամիության նոր տնտեսական պատժամիջոցների սահմանումն Է»: Առայժմ, ըստ աղբյուրի տվյալների, սահմանափակիչ միջոցների հնարավոր կիրառման քննարկումը վաղ փուլում Է: Նաեւ պարզ չԷ, թե արդյոք գերմանական խորհրդարանը լայնորեն կաջակցի նոր պատժամիջոցնեին:
Միեւնույն ժամանակ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի Մարտին Շեֆերը հոկտեմբերի 5-ին հայտարարել Է, որ ՌԴ-ի նկատմամբ Սիրիայում նրա քաղաքականության պատճառով պատժամիջոցներ սահմանելու առաջարկներ ներկայում չեն քննարկվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



