ԱՄՆ-ում գրեթե 1,6 հազար ավիաչվերթ Է չեղարկվել «Մեթյու» փոթորկի մոտենալու պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում գրեթե 1,6 հազար ավիաչվերթ Է չեղարկվել «Մեթյու» փոթորկի սպառնալիքի պատճառով, որը շարժվում Է երկրի հարավարեւելյան տարածաշրջանների կողմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, որը հղում Է արել օդանավերի տեղաշարժումների հետեւող FlightAware ինտերնետ-կայքի տվյալներին:
Առկա տեղեկությունների համաձայն՝ առավել շատ չվերթեր են չեղարկվել Մայամիի (Ֆլորիդայի նահանգ) միջազգային օդանավակայանում, ինչպես նաեւ Օռլանդոյում եւ Ֆորտ Լոդերդեյլում, որոնք գտնվում են նույն նահանգում:
Տարերքի հարավածներին ենթակա տարածաշրջաններում չվերթերի չեղարկման մասին հայտարարել են ամերիկյան գրեթե բոլոր ավիաընկերությունները, ներառյալ American Airlines-ը, Delta Air Lines-ը, United Airlines-ը եւ Southwest Airlines-ը: Փոթորկի մոտենալու կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված Ֆլորիդայի, Ջոջիայի, Հյուսիսային եւ Հարավային Կարոլինայի նահանգներում: Այդ նահանգների այն բնակիչների թիվը, որոնք տարհանման հանձնարարություն են ստացել իշխանությունների կողմից, գերազանցել Է երկու միլիոնը: Ֆլորիդայում, ուր փոթորիկը կարող Է հասնել արդեն առաջիկա օրվա ընթացքոմ, պատրաստության վիճակի են բերվել Ազգային գվարդիայի 6 հազար պահեստազորայիններ:
Reuters գործակալության տվյալներով՝ Կարիբյան ավազանի երկրներում «Մեթյուն» արդեն առնվազն 26 մարդու կյանք Է խլել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



