Ամերիկյան երկու նահանգների բնակիչներին «Մեթյու» փոթորկի պատճառով տարհանում են
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան Ֆլորիդայի եւ Հարավային Քարոլինայի ափամերձ շրջանների հարյուր հազարավոր բնակիչների հանձնարարված է տարհանել՝ ԱՄՆ-ի արեւելյան ափերին մոտեցող «Մեթյու» փոթորկի պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Շատ լուրջ փոթորիկ է»,- նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ հավելելով, որ այն լուրջ հետեւանքներ կունենա Ֆլորիդայի համար: Մինչ այդ, Հարավային Քարոլինայից հաղորդումներ են ստացվում Չարլսթոն քաղաքի արվարձաններում տրանսպորտային կուտակումների մասին, որի բնակիչները փորձում են արագորեն հեռանալ վտանգավոր շրջաններից: Ներկայում փոթորկի հարվածի վտանգի տակ են Բահամյան կղզիները:
Չնայած փոթորկի վտանգավորության աստիճանը չորրորդից երրորդի է իջեցվել, ամեն դեպքում, հյուսիս-արեւմտյան ուղղությամբ շարժվող արեւադարձային ցիկլոնը նախկինի պես ուղեկցվում է մինչեւ 185 կմ/ժ արագության հասնող քամիներով:



