Վանգայի երազահան. ժամացույց
ЛАЙФԺամացույցը՝ ըստ Վանգայի երազահանի
Երազում տեսած հին ժամացույցը կանխատեսում է մի շրջանի գալստյան մասին, երբ պետք է հասկանաք ձեր անցյալը և մտածեք ապագայի մասին. արդյոք կարելի՞ է ձեր կյանքը արժանապատիվ համարել, ի՞նչ արարքներ եք ավելի շատ գործել՝ լավ, թե՞ վատ, ձեր մասին ի՞նչ հիշողություններ կթողնեք հետնորդներին:
Եթե երազում պատի ժամացույց եք տեսնում, նշանակում է, որ, չգիտես՝ ինչու, չեք գնահատում ձեր կյանքը: Սակայն այն հավիտենական չէ, այդ իսկ պատճառով՝ չի կարելի թույլ տալ, որ անցնի ձեր կողքով:
Ձեռքի ժամացույց տեսնելը նշանակում է, որ ինչ-որ իրադարձության, որը ձեր կյանքի համար շատ կարևոր կլինի, արդեն շատ քիչ ժամանակ է մնացել:
Եթե փորձում եք թվատախտակից զուրկ ժամացույցի միջոցով իմանալ ժամը, խոսում է այն մասին, որ ձեզ սարսափելի ողբերգություն է սպասվում: Այն կարող եք վերապրել միայն մեկ եղանակով՝ Աստծուց օգնություն խնդրելով:
Ժամացույցի թակոցը նշանակում է, որ ձեր կյանքն արագ չի կարգավորվի: Դուք կմտածեք, որ Աստված որոշել է ձեզանից երես թեքել, սակայն դա ամենևին այդպես չի լինի: Բանն այն է, որ ձեզ համար փորձություններ են նախատեսված, որոնց միջով պետք է անցնեք, որպեսզի հանգստություն, խաղաղություն և երջանկություն գտնեք:



