Ի՞նչ պայմաններում էին ապրում Ջոնի Դեփն ու նրա նախկին կին Էմբեր Հերդը
ФОТОԱյս տունը, որտեղ ապրում էին Ջոնի Դեփն ու նրա նախկին կինը, հիմա վաճառվում է:
Պենթհաուսների այս խումբը, որտեղ Ջոնին և իր կինն ապրել են իրենց ամուսնության ավարտի վերջին շրջանի դաժան օրերը, վաճառվում է 12 միլիոն դոլարով:

Իրականում այս տունը 5 պենթհաուսների խումբ է, որոնք 53-ամյա Ջոնին և Էմբերն իրենց՝ 15 ամիս տևած ամուսնության ժամանակ օգտագործում էին որպես առանձին սենյակներ:

Ջոնին միացրել էր 3 խենթհաուսները, սակայն երկուսը թողել էր առանձին՝ մեկը որպես ստուդիա, իսկ մյուսը՝ ևս մեկ հյուրասենյակ:

Բնակարանները կարող են նաև առանձին գնվել:

Բնակարանի կտուրին կա լողավազան:

Տունը տարբեր ոճերի յուրահատուկ խառնուրդ է, որը շատ է սազում դերասանի ոճին:

Բացի այդ՝ Ջոնի Դեփը նաև վաճառում է Ֆրանսիայի իր առանձնատունը:

Հիշեցնենք, որ օգոստոսին դերասանը համաձայնվեց 7 միլիոն դոլար վճարել Էմբերին՝ իրենց ամուսնալուծությունն ավարտելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



