Թալիբները գրավել են Աֆղանստանի Կունդուզ քաղաքը
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի հյուսիսի Կունդուզ քաղաքը գործնականում ամբողջությամբ գտնվում Է «Թալիբան» արմատական խմբավորման հսկողության ներքո: Այդ մասին հոկտեմբերի 5-ին հայտնել Է Tolo հեռուստաալիքը:
«Կունդուզ քաղաքի բոլոր մասերը, բացառությամբ նահանգապետականի, Անվտանգության ազգային դիրեկտորատի գրասենյակի եւ կառավարական մի շարք շենքերի, «Թալիբան»-ի հսկողության տակ են»,-ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է Twitter-ում:
Այլ հաղորդումներում նշվում Է, որ կառավարական զորքերի եւ «Թալիբան»-ի զինյալների միջեւ բախումները շարունակվում են, ընդ որում՝ անվտանգության աֆղանական ուժերի գործողություններում փոխհամաձայնության բացակայություն Է նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



