Մեկնարկեց Հայկական ինտերնետ կառավարման 2-րդ համաժողովը
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունը ԱՅ-Թի ոլորտի հետագա զարգացումը հռչակել է երկրի տնտեսության գերակա ուղղություններից մեկը և այս ոլորտի առանցքային բարեփոխման համար ներդնելու է բոլոր ջանքերը: Այս մասին հոկտեմբերի 5-ին Հայկական ինտերնետ կառավարման 2-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաերի նախարար ՎահանՄարտիրոսյանը: Նրա խոսքով` համաժողովը պետական, հասարակական և մասնավոր կազմակերպությունների համագործակցության լավ օրինակ է: «Վստահ եմ, որ այս համաժողովի շրջանակում մեկտեղված Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներուժը լայն հնարավորություններ կտա նոր գործնական կապեր ստեղծելու, դրանք ամրապնդելու և հաստատելու, նոր դռներ բացելու միջազգային առաջադեմ փորձը ներգրավելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ հավելեց նախարարը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ ՏՏ ոլորտի եւ կառավարության համագործակցությունը շատ կարեւոր է, քանի որ մասնավոր սեկտորը սպասարկում է նաեւ կառավարությանը ԱՅ-ԹԻ ոլորտում: «Մոտ ապագայում մենք կունենանք տարբեր մեխանիզմներ, որոնք կօգնեն ԱՅ-ԹԻ լուծումները ներդնել տնտեսության տարբեր ոլորտներում»,- ասաց Ենգիբարյանը:
Հայկական ինտերնետ կառավարման 2-րդ համաժողովը կազմակերպվել է «Հայաստանի Հանրապետության Ինտերնետկառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ինչպես նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ աջակցությամբ: Համաժողովի նպատակն է տրամադրել բաց և թափանցիկ հարթակ բոլորշահառու ներկայացուցիչներին, բարձրաձայնել և քննարկել ինտերնետ կառավարմանն առնչ վող հարցերը, ազատարտահայտվելու հնարավորություն տրամադրել լայն հանրությանը, ուղղորդել քննարկումների արդյունքում ձևավորվածուղերձը համապատասխան ատյաններին:



