Ուժի մեջ Է մտնում ազատ առեւտրի մասին ԵԱՏՄ-Վիետնամ համաձայնագիրը
ПОЛИТИКАԵվրասիական տնտեսական միության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը հոկտեմբերի 5-ին ուժի մեջ Է մտնում այդ փաստաթղթի մասնակից բոլոր երկրների ազգային խորհրդարանների կողմից պայմանագրի վավերացումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ մեխանիզմի գործարկման արդյունքում Վիետնամը արտոնյալ մուտք Է ստանում հինգ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի տարողունակ ու հեռանկարային ընդհանուր շուկա, երկրներ, որոնց համախառն ներքին արդյունքի միագումար ծավալը մոտավորապես 2,2 տրլն դոլար Է, եւ որտեղ ապրում Է գրեթե 183 մլն սպառող: Եվրասիական «հնգյակը», իր հերթին, կկարողանա արտոնյալ հիմունքներով իր արտադրանքն իրացնել Վիետնամում, որտեղ ավելի քան 90 մլն մարդ Է բնակվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



