Քիմ Քարդաշյանի ընկեր․ Քիմն իրեն վատ է զգում
ЛАЙФՔիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ հիմա հանգստանում է Նյու Յորքի իր սուպերհսկվող բնակարանում։ Մինչ ֆրանսիական ոստիկանությունը մեկը մյուսի հետեւից տարբեր վարկածներ է առաջ քաշում Ֆրանսիայի մայրաքաղաքում հայուհուն կողոպտելու վերաբերյալ, Քիմին Նյու Յորքում այցելության են գալիս նրա ընկերները, այդ թվում Ջոնաթան Չեբանը։

Վերջինին պապարացիները, որոնց մի ամբողջ բազմություն է հավաքվել Քիմի բնակարանի առաջ, որսացել են այն պահին, երբ նա դուրս էր գալիս Քիմի բնակարանից։ Քիմի ինքնազգացողության մասին հարցին՝ Չեբանը կարճ պատասխանել է․

«Քիմն իրեն վատ է զգում»։
ET–ի փոխանցմամբ Քարդաշյանների գերդաստանին մոտ կանգնած աղբյուրը հավելել է, որ Քիմը դեռ ուշքի չի եկել կատարվածից։
«Նա շատ ապրումներ է ունեցել, նրան սպառնացել են։ Աղաչել է չսպանել իրեն ՝ անընդհատ կրկնելով, որ ինքը երեխաներ ունի։ Փարիզից վերադառնալուց հետո նա ոչ մի կերպ չի կարողանում քնել։ Նա մինչեւ հիմա լիարժեք չի գիտակցում, թե ինչ է կատարվել իր հետ»,- ասել է աղբյուրը։



