Գերմանացի պատգամավորն Ինջիրլիք այցից առաջ վերահաստատել է դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում
ПОЛИТИКАԳերմանիայի Բունդեսթագի պատգամավորները Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա այցելելուց առաջ վերահաստատել են դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատվիրակության անդամ, գերմանացի պատգամավոր Կարլ Լամերսը գերմանական Zeit Online պարբերականի հետ զրույցում խոսել է ցեղասպանության մասին բանաձևից` հավելելով, որ Բունդեսթագի որոշումը չունի պարտադրող բնույթ:
«Դաշնային խորհրդարանը իրավունք ունի իր տեսակետները հայտնել բոլոր կարևոր հարցերում: Մենք դա արել ենք և կանգնած ենք դրա հետևում»,- ասել է Լամերսը` ընդգծելով, որ պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա կարևոր է երկու կողմի հարաբերությունների կարգավորման տեսանկյունից:
Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամներից բաղկացած պատվիրակությունըհոկտեմբերի 5-ին կայցելի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա, որտեղ ուսումնասիրություններ կանցկացվեն:
Բունդեսթագում հուլիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո լարված թուրք-գերմանական հարաբերությունների համատեքստում պաշտոնական Անկարան արգելել էր գերմանացիպատգամավորների այցն Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպեսնախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հորդորել էին Գերմանիայիկառավարությանը և անձամբ կանցլեր Անգելա Մեկելին պաշտոնապես հայտարարել ցեղասպանության բանաձևից հետկանգնելու մասին:
Գերմանիայի կառավարության անդամները, սակայն, կտրականապես մերժել էին այս պահանջը:



