Ամբողջ ճշմարտությունը «Քարդաշյանների ընտանիք» հեռուստաշուի մասին
ЛАЙФLife.tert.am-ը գրում է.
Շատերը չեն տեսել այս հեռուստաշոուն, սակայն բոլորն էլ գիտեն սերիալի զարգացումների մասին: Ահա, թե ինչ է նշանակում ճանաչված լինելը:
Քրիս Ջենները միայնակ է որոշում կայացրել տեսանկարահանել ու սերիալ դարձնել իրենց ընտանիքի ողջ կյանքը:

Ոչ բոլորն այդ լուրը ուրախությամբ ընդունեցին:

Քիմն ու Քլոեն ուրախացան, սակայն, օրինակ Քորթնին կտրականապես դեմ էր:

Նրանք երկար ժամանակ չէին կարողանում համապատասխան անուն որոշել հեռուստասերիալի համար, սակայն հետո հասկացան, որ հանրության համար ընտանիք բառն ամենակարևորն ու պահանջվածն է լինելու:

Հենց առաջին թողարկումը մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ կադրում 10-ամյա Քայլի Ջենները պարում էր իր ծնողների ննջասենյակում:
Ընտանիքի համարյա ամբողջ կյանքը եթերում էր, բացառությամբ մի քանի դեպքերի…

…օրինակ, երբ հոսպիտալացնում էին Քլոեի նախկին ամուսին Լամար Օդոմին:

Հեռուստաշոուն հեռարձակվում է աշխարհի 160 երկրներում:

Տեսախցիկների ամենամեծ քանակությունը գտնվում է Քրիսի տանը:
Մի քանի տեսախցիկ էլ կա մնացած բնակիչների մեքենաներում: Հենց դրա շնորհիվ բոլորը տեսան Քիմի ու իր քույրերի ավտովթարը:

2014-ին սկսեցին շշուկներ պտտվել, որ այն տունը որտեղ ապրում ու նկարահանվում են Քարդաշյանները՝ իրականում նրանց չի պատկանում: Հետագայում Քիմն ինքը հաստատեց այդ տեղեկատվությունը, և ասաց, որ դա անվտանգության նկատառումներից ելնելով է:

Նկարահանման խումբը չի փոփոխվել հեռուստաշոուի ստեղծումից ի վեր:
Քարդաշյաններն ամեն օր շահավետ համագործակցության պայմանագրեր են կնքում E! հեռուստաընկերության հետ:

Քարդաշյանների ընտանիքի մասին պատմող հեռուստասերիալը չափազանց մեծ տարածում ունի, սակայն շատերին է հետաքրքում արդյո՞ք դա նրանց կայնքն է, թե՞ սցենարիստների հմուտ աշխատանքը:



