Չինացի գիտնականներն ուղեղի կողմից տեղեկությունն ընտրովի ընկալելու մեխանիզմ են բացահայտել
МЕЖДУНАРОДНОЕՉինացի գիտնականները մեխանիզմ են բացահայտել, որի շնորհիվ մարդու ուղեղը կարող է ընտրովի ընկալել տեղեկությունը՝ կենտրոնանալ մեկի ուղղությամբ եւ անտեսել մյուսները: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը:
NYU Shanghai համալսարանի գիտնականները հաշվողական մոդել են ստեղծել եւ հանգել եզրակացության, որ գլխուղեղը որոշ արտաքին ազդակների արձագանքում եւ մյուսներն անուշադրություն է մատնում արգելակող նեյրոնների հաշվին: Հենց դրանք կարող են օգնել կա՛մ ազդակն ուղարկել նեյրոնային ցանցով, կա՛մ արգելակել այն:
Դրա շնորհիվ մարդը կարող է, օրինակ, գտնվել աղմկոտ սրճարանում եւ ուշադիր, առանց շեղվելու գիրք կարդալ: Գիտնականները կարծում են, որ մարդը կարող է «մարզել» նյարդային բջիջները, բարձրացնել դրանց առաձգականությունը եւ ուժեղացնել կենտրոնացման մակարդակը: Բայց ինչպես դա անել, գիտնականները կփորձեն հասկանալ հաջորդ հետազոտության ընթացքում:



