Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարվել է հանդիպել ԳՖՀ-ի փոխկանցլերի հետ. Spiegel
МЕЖДУНАРОДНОЕԻրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին չի ցանկացել հանդիպել Գերմանիայի փոխկանցլեր եւ Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելի հետ: Ինչպես գրում Է Spiegel-ը, հանդիպումից հրաժարվելու պաշտոնական պատճառը չի նշվել, բայց դեռ մինչեւ Թեհրան ուղեւորությունը իրանական մի շարք պահպանողական ԶԼՄ-ներ կոչ Էին անում երկիր չթողնել «սիոնիստ» Գաբրիել ին:
Նախարարը Գերմանիայի բազմամարդ պատվիրակության կազմում Իրան Է այցելել հոկտեմբերի 2-ից մինչեւ 4-ը, հանդիպումը պլանավորված Էր այսօր, բայց Լարիջանիի ներկայացուցիչներն անսպասելիորեն չեղյալ են հայտարարել այն:
«Դրա պաշտոնական բացատրություն չի եղել: Բայց այն կարող Է կապված լինել Իրանում մարդու իրավունքների եւ Իսրայելի նկատմամբ Իրանի գործելակերպի վերաբերյալ Գաբրիելի քննադատական դիտողությունների հետ»,-գրում Է հրատարակությունը:
Մասնավորապես, ուղեւորության նախօրեին փոխկանցլերը հանդեսին տված հարցազրույցում հայտարարել Է, որ «Գերմանիայի հետ Իրանի բարեկամական հարաբերությունները հնարավոր են միայն այն ժամանակ, երբ Իրանը ճանաչի Իսրայելի գոյության իրավունքը»: Դրա համար նույնպես նախարարին քննադատել են Թեհրանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



