Քերին հորդորել է եվրոպացիներին՝ ամրապնդել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ
МЕЖДУНАРОДНОЕԵՄ-ն եւ ԱՄՆ-ն իրենց սերտ համագործակցության շնորհիվ վերջին քառորդ դարի ընթացքում «եռապատկել են ժողովրդավարական պետությունների թիվը» աշխարհում: Այդ մասին Բրյուսելում հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին՝ անդրատլանտյան հարաբերությունների վերաբերալ ճառով ելույթ ունենալով Մարշալի գերմանական հիմնադրամում:
«Եթե չլիներ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միասնությունը, մենք չԷինք կարողանա եռապատկել ժողովրդավարական պետությունների թիվն աշխարհում, հաղթել կոմունիզմին, քանդել Բեռլինի պատը, օգնել Աֆղանստանում եւ Աֆրիկայում մեր բարեկամներին»,-ասել Է նա՝ հորդորելով եվրոպացիներին՝ ամրապնդել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ «ավելի ու ավելի բարդացող աշխարհում անվտանգության նոր մարտահրավերների» պայմաններում:
«Եվրոպայի միասնությունը եւ անդրատլանտյան գործընկերությունը եղել են ու կմնան աշխարհի անվտանգության հիմքը: 70 տարի առաջ ստեղծվեցին ինստիտուտներ, որոնք Եվրոպային ու ԱՄՆ-ին հասցրին չտեսնված տնտեսական աճի»,-հավելել Է Քերին:
Նա ընդգծել Է, որ եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումից հետո արեւմտյան աշխարհին «հարկավոր Է ավելի շատ Եվրոպա, ավելի շատ Մեծ Բրիտանիա եւ որքան կարելի Է ավելի ինտենսիվ հարաբերություններ՝ նրանց ու ԱՄՆ-ի միջեւ»: Դա, Քերիի կարծիքով, պետք Է դառնա «օրենքի գերակայության, ժողովրդավարության զարգացման եւ ամբողջ աշխարհի բարգավաճման» հիմքը: «Մենք պարտավոր ենք եւ պետք Է պահպանենք մեր միասնությունը»,-հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



