Ճապոնիայի կառավարությունը որոշել Է երկրում անցկացնել Ռոբոտների համաշխարհային գագաթնաժողով
ПОЛИТИКАՃապոնիայի կառավարությունը որոշել Է 2020 թվականին երկրում անցկացնել Ռոբոտների համաշխարհային գագաթնաժողով, որի շրջանակներում մեքենաները կմրցեն ճշգրտությամբ, արագությամբ եւ աշխատանքի որակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն:
«Մենք հույս ունենք ամբողջ աշխարհից հավաքել լավագույն ռոբոտներին եւ այդ բնագավառի լավագույն գաղափարները»,-ասել Է նա: Նախարարի խոսքով՝ միջոցառումը ազդակ կհաղորդի նախեւառաջ արդյունաբերության մեջ եւ կենցաղում օգտագործվող նոր սարքերի մշակմանը:
Ճապոնիայի կառավարությունը, մասնավորապես, մտադիր Է ընդլայնել ռոբոտների կիրառումը սոցիալական խնդիրների լուծման համար, որոնք կապված են ցածր ծնելիության, աշխատուժի անբավարարության, բնակչության ծերացման հետ: Ներկայում իշխանությունները մտադիր են որոշել այն քաղաքը, որը կընդունի Ռոբոտների համաշխարհային գագաթնաժողովը: Այն կհամընկնի Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիադային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



