Հայ հայտնիներ, ովքեր ամենուր են և «անփոխարինելի»
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Հայաստանում բոլոր բնագավառներում լճացում է։ Եթե լճացում էլ չէ, ապա մի վիճակ է, որը վաղ թե ուշ կհանգեցնի դրան: Ամեն տեղ նույն դեմքերը, նույն մարդիկ: Ինչքան էլ փորձեք համոզել, որ տաղանդն է հիմնական գործոնը, միևնույն է, չեմ հավատում: Չի կարող մարդն այնքան տաղանդավոր լինել, որ խաղա կինոյում, սերիալում, հաղորդում վարի, երգիչ լինի: Մի՞թե այլ տաղանդներ չկան, չկան մարդիկ, ում կարելի է դեր վստահել, հաղորդում տալ վարելու, չկա երիտասարդ սերունդ, որն իր նոր շունչը կբերի եթեր ու կինո: Տարեկան քանի՞ հոգի է ավարտում թատերականը, դերասանական վարպետություն ու հաղորդավարական հմտություններ սովորեցնող տարբեր խմբակներ, բայց ո՞ւր են այդ երիտասարդները: Չկան իհարկե, դիպլոմը վերցնում ու սպասում են՝ երբ է եթերը «գրաված» դեմքերից մեկը թոշակի գնալու:
Իսկ այս մարդիկ, ովքեր ամենակարող են, և ամեն ինչ մեր երկրում միայն իրենց է վստահվում, արդեն այնքան են սովորել այդ «արտոնյալի» կարգավիճակին և անփոխարինելի լինելու մտքին, որ իրենց համար միևնույն է՝ հասարակությունն ինչ է մտածում իրենց աշխատանքի մասին: Ուզեք, թե չուզեք, էկրաններին իրենք են, բեմերում իրենք են:
Եվ այսպես, հայ հայտնիներ, ովքեր ամենուր են և անփոխարինելի…
Հասմիկ Կարապետյան
Երգչուհի,հաղորդավարուհի

Արփի Գաբրիելյան
Երգչուհի, դերասանուհի,մոդել

Նարեկ Բավեյան
Երգիչ, դերասան

Դիանա Գրիգորյան
Սցենարիստ, պրոդյուսեր, դերասանուհի, հաղորդավարուհի
![]()
Արմեն Պետրոսյան
Պրոդյուսեր, դերասան

Դիանա Մալենկո
Հաղորդավարուհի, դերասանուհի

Խորեն Լևոնյան
Հաղորդավար, դերասան

Սարգիս Գրիգորյան
Դերասան, հանդիսավար, հաղորդավար

Աննա Գրիգորյան
Մոդել, դերասանուհի, հաղորդավարուհի

Անի Քրիստի
Երգչուհի, հաղորդավարուհի

Լուիզա Ղամբարյան
Հաղորդավարուհի, դերասանուհի




