Ի՞նչ տեսք ունի բնակարանը, որտեղից գողացել են Քիմ Քարդաշյանի թանկարժեք իրերը
ЛАЙФՄինչ ֆրանսիական ոստիկանությունը փորձում է գտնել Քիմ Քարդաշյանին փարիզյան հյուրանոցում թալանած հանցագործների հետքերը, բրիտանական Daily Mail–ը որոշել է ուսումնասիրել Քիմի վարձակալած բնակարանը Փարիզի 8 օկրուգի հյուրանոցում։

Նշենք, որ բուն հյուրանոցը մյուս շքեղ հյուրանոցների նման չէ, այլ ավելի շատ փակ բնակելի շենքի է նման, որում ինը բնակարաններ կան։

Քիմը իջեւանել էր առաջին հարկում։

Հյուրանոցը այնքան էքսկլուզիվ է, որ դրա գովազդը հնարավոր չէ որեւէ տեղ գտնել, հանրահայտ մարդիկ այն կոչում են No Address France («Անհասցե Ֆրանսիա»)։

Այդ հյուրանոցը Քիմ Քարդաշյանի սիրելի վայրն է։

Նախկինում այստեղ նա իջեւանել էր Քանյեի հետ։
2014-ին նա այստեղ է նկարահանել ռեալիթի շոուի դրվագներից մեկը։

Անցած տարի այստեղ որոշ ժամանակ ապրել է Զլատան Իբրահիմովիչը։ Ֆուտբոլիստը ամսական 27 հազար եվրո էր վճարում բնակարանի վարձակալության համար։

Այս հյուրանոցը նաեւ սիրում են Մադոննան, Դի Կապրիոն։

Նաեւ Փրինսն էր սիրում։



Քիմը միշտ հիացել է բնակարանի ժամանակակից դիզայնով։




