Բոքսի ռինգում կռվում եմ աղջկա հետ. Արամ MP3-ն՝ նոր տեսահոլովակի մասին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Հումորիստ, դերասան եւ երգիչ Արամ MP3-ն ընդամենը մի քանի օրից երկրպագուների դատին կհանձնի իր նոր տեսահոլովակը:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ մինչ տեսահոլովակի պրիմերիան, կխուսափի շատ փակագծեր բացել նոր աշխատանքի մասին, բայց որոշ տեղեկություններ, այնուամենայնիվ, վստահեց մեզ.
«Տեսահոլովակը կներկայացնենք հավանաբար հոկտեմբերի 16-ին: Երգը կրկին իմ ոճին հատուկ դիսկո ժանրի մեջ է, բայց այս անգամ երգում եմ հայերեն: Երգի երաժշտության հեղինակն է Հայկ Մանուչարյանը, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Դե իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը, ում մտքերը իրականություն է դարձրել օպերատոր Սուրեն Թադեւոսյանը: Իհարկե, հիմա չեմ բացահայտի, թե տեսահոլովակն ինչպիսինն է լինելու, միայն կնշեմ, որ ողջ տեսահոլովակի ընթացքում բոքսի ռինգում կռվում եմ աղջկա հետ»:

Մեր հարցին, թե արդյոք Արամի նոր տեսահոլովակի հերոսուհին դիզայներ Դիանա Շատվերյանն է, քանի որ լուսանկարում միանման հագուստը այդ տպավորությունն է ստեղծում, երգիչը պատասխանեց.
«Ոչ, Դիանան հերոսուհին չէ, բայց նա է զբաղվել տեսահոլովակում իմ եւ հերոսուհու հագուստի դիզայնով: Դիանայի հետ շատ ենք համագործակցել ու այս անգամ էլ որոշեցինք շարունակել մեր համատեղ աշխատանքը, քանի որ իրար լավ ենք հասկանում, համատեղ աշխատանքի արդյունքն էլ կարծես թե լավ է ընդունվում»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



