Քլինթոնը գերազանցում Է Թրամփին նախընտրական մրցարշավում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում հասարակական կարծիքի հարցումների արդյունքները, որոնք անցկացվում են ամերիկյան տարբեր ԶԼՄ-ների կողմից, վկայում են, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը գերազանցում Է նախընտրական մրցարշավում իր մրցակցին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին:
Այսպես, Politico and Morning Consult-ի անցկացրած հարցումը ցույց Է տվել, որ այսօր Քլինթոնի օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 42 տոկոսը, Թրամփի օգտին՝ 36 տոկոսը:
CNN/ORC-ի հարցման արդյունքների համաձայն, Քլինթոնը Թրամփին գերազանցում Է 47 տոկոս առ 42 տոկոս հաշվով, մոտավորապես նման արդյունքներ Է ի հայտ բերել նաեւ սեպտեմբերի 30-ին տարածված հարցումը, որն անցկացրել Է Fox հեռուստաընկերությունը. 49 տոկոսն արտահայտվել Է Քլինթոնի, 44 տոկոսը՝ Թրամփի օգտին:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են դիտորդները, հարցումների արդյունքները չեն տալիս ուժերի դասավորության իրական պատկերը: Օրինակ՝ Los Angeles Times-ի հարցումը ցույց Է տվել, որ Թրամփին աջակցում Է ընտրողների 47 տոկոսը, իսկ Քլինթոնին՝ 42,4 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



